Ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է «Հեքիաթ» ճամբարում
Jul 28, 2024
1 min read

Հուլիսի 28-ին, ժամը 12:37-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:շ
Փրկարարները տարհանում են Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակված քաղաքացիներին:




















