top of page

«Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները». Գառնիկ Դանիելյան

  • Feb 23
  • 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի բանկերը վերջին տարիներին շարունակում են մեծ շահույթներ գրանցել։


▪️2024թ. 18 առևտրային բանկերի տարեկան շահույթը կազմել է 363 մլրդ դրամ՝ շուրջ 61% աճ 2023թ․-ի համեմատ։ Սա ռեկորդային ցուցանիշ է։


2025 թվականին նախորդ տարվա համեմատ բանկերի շահույթն ավելացել է 20%-ով։


Միտումը նկատելի է հատկապես 2022 թվականից, երբ համակարգի շահույթը նախկին 90 մլրդ դրամից բարձրացավ մինչև 250-ի, իսկ 2024-2025թթ․ գրանցվեցին ավելի բարձր ցուցանիշներ։


Աճել է ակտիվների, վարկերի ծավալը։ Ավելացել են նաև ավանդները։


«Ազատություն»-ը նկատում է, որ հինգ տարվա ընթացքում հայաստանյան 5 ամենախոշոր բանկերը միասին հարկերը վճարելուց հետո շուրջ 2.6 միլիարդ դոլարի շահույթ են ունեցել. սա 60 տոկոսով ավելի շատ է, քան այս տարի կառավարությունը հատկացնելու է Հայաստանի հարյուր հազարավոր կենսաթոշակառուներին վճարելու համար:


▫️Մասնագետներն ահազանգում են, որ բանկային համակարգի եկամուտների զգալի աճի միտումը կարող է նպաստել սակագների բարձրացմանը, ինչն էլ անդրադառնալու է մեր քաղաքացիների կյանքի որակի վրա։


Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացին օրուգիշեր աշխատում է վարկային պարտականությունը կատարելու համար, իսկ բանկերը ստանում են գերշահույթներ։


Խնդիրը պետք է լինի Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում։ Ոչ մրցակցային պայմանները, բարձր տոկոսադրույքները ենթակա են վերանայման։ Այլապես, տեղական բանկերը շարունակելու են միլիարդավոր դոլարներ աշխատել՝ մեր հայրենակիցներին բարձր տոկոսադրույքներ առաջարկելու պայմաններում»:

1/3235
bottom of page