Նոյեմբերի 23-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մի շարք հասցեներում ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը։
Երևան
Կենտրոն վարչական շրջան
- 11:00–14:00՝ Մարտի 8-ի փողոցի 13, 18, 34, 36 առանձնատներ, Այգեստանի 12-րդ, 5-րդ և 6-րդ փողոցների մի շարք առանձնատներ, Այգեստանի 4-րդ փողոցի 1–25 առանձնատներ, Ալեք Մանուկյան փողոցի 36 առանձնատուն, Ֆիզկուլտուրնիկների փողոցի 29, 29/1 առանձնատներ, Չարենցի 59, Վրացյան 86, 86/2, Վարդանանց 26, 26/1, Սայաթ-Նովայի պողոտայի 10, 12 և Նալբանդյան փողոցի 23/27, 25/14, 25Ա շենքեր։
Արաբկիր վարչական շրջան
11:00–16:00՝ Գյուլբենկյան փողոցի 36, 38, 38Ա, 40 շենքեր, Արամ Խաչատրյան փողոցի 10 շենք և 12/1 առանձնատներ, Բակունցի փողոցի 7–15 առանձնատներ։
11:00–17:00՝ Կոմիտասի պողոտայի 22–26, 45–47, 49/4–49/11 շենքեր, Կոմիտասի պողոտայի 1-ին նրբանցքի 6–24 առանձնատներ, Շահսուվարյան, Շիրվանզադեի, Մամիկոնյանց, Գրիբոյեդովի, Զարյան, Վրացական, Արղության, Ադոնցի և Մալխասյանց փողոցների նշված հասցեներ, թիվ 82 դպրոց, թիվ 38 մանկապարտեզ, թիվ 36 դպրոց և թիվ 2 մարզադպրոց։
12:00–17:00՝ Պռոշյան 1-ին նրբանցքի 1–74 առանձնատներ, Դեմիրճյան փողոցի 36 և 62 շենքեր ու 1–60 առանձնատներ։
Ավան վարչական շրջան
- 12:00–16:00՝ Ավանի 7-րդ փողոցի առանձնատների մի մասը, 7-րդ փողոցի 4-րդ և 5-րդ նրբանցքների առանձնատների մի մասը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
Նորք-Մարաշ վարչական շրջան
- 13:00–15:00՝ Նորքի 5/5, Ս. Խանզադյան փողոցի 131/10 և 131/9 հասցեներ, «Հեսպեր Վենչերս» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
Էրեբունի վարչական շրջան
- 10:00–12:00՝ Խաղաղ Դոնի փողոցի 31 շենքի 7–12 մուտքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
Մարզեր
Արագածոտնի մարզ՝ 11:00–16:00՝ Պարտիզակ գյուղ։
Արարատի մարզ՝ 11:00–12:30՝ Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի մի հատված, 11:00–12:00՝ Այնթափ և Նոր Խարբերդ գյուղերի մի հատված, 11:00–14:00՝ Նոր Ուղի գյուղի մի հատված, 13:00–14:00՝ Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի գյուղեր, 13:00–15:00՝ Մրգավետ և Բերդիկ գյուղերի մի հատված։
Վայոց ձորի մարզ՝ 10:00–13:00՝ Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր, 11:00–13:00՝ Ջերմուկի Անտառային փողոցի մի հատված։
Կոտայքի մարզ՝ 10:00–12:00՝ Զովունի գյուղի մի հատված և 1, 8, 9, 10, 11, 41 փողոցներ, 10:00–16:00՝ Քանաքեռավան համայնքն ամբողջությամբ, Զովունի գյուղի 2-րդ և 3-րդ փողոցներ, «Երևան խմելու ջուր» և «Զովունի» այգեգործական ընկերություններ, 11:00–13:00՝ Չարենցավանի 4-րդ թաղամասի 4–22 շենքեր, դատարան, թիվ 4 դպրոց, «Մուշ» ռեստորան, մշակույթի տուն և վերականգնողական կենտրոն։
Գեղարքունիքի մարզ՝ 11:30–14:30 և 15:00–16:50՝ Վարդենիս քաղաքի մի շարք փողոցների ու շենքերի հասցեներ, 13:30–16:00՝ Զոլաքար գյուղն ամբողջությամբ։
Լոռու մարզ՝ 11:00–12:00՝ Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի, Խուդյակովի, Էվոյան, Սպանդարյան, Մարքսի, Թումանյան և Կախոյան փողոցներ։
Տավուշի մարզ՝ 11:00–13:30՝ Դիլիջանի մի շարք փողոցների առանձին հատվածներ, 11:30–14:30՝ Աղավնավանք գյուղի մի հատված։
Շիրակի մարզ՝ 11:00–16:00՝ Ամասիայի տարածաշրջանի Արեգնադեմ գյուղ, 11:00–17:00՝ Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ, Սպանդարյան, Արևշատ գյուղեր, Անի համայնքի Աղին, Ջրափի և Սարակապ գյուղեր։
Սյունիքի մարզ՝ 10:30–12:00՝ Սիսիանի մի շարք փողոցներ և Խանջյան փողոցի մի հատված, 12:00–16:30՝ Աղիտու, Վաղատին, Որոտան, Նորավան գյուղեր, 12:30–16:30՝ Աշոտավան գյուղի մի հատված։
Հարցերի դեպքում կարելի է զանգահարել ՀԷՑ-ի շուրջօրյա գործող 1-80 և 0 8000 0 180 հեռախոսահամարներով։
Ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։




















