Ուժգին երկրաշարժ` Իրանում
2 hours ago
1 min read

Իրանի Խոյ քաղաքում տեղի է ունեցել 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է նաև Նախիջևանի սահմանային շրջաններում, հայտնում է Գիտությունների ազգային ակադեմիայի (ANAS) Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով ժամը 1:25-ին։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Նախիջևանի էպիկենտրոնին սահմանակից շրջաններում ցնցումները հասել են 3 մագնիտուդի։




















