top of page

Արտակ Բեգլարյանը պահանջել է անձնագրում ծննդավայրը չնշել Ադրբեջան

6 hours ago
1 min read

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը դիմել է ՆԳՆ՝ պահանջելով իր անձնագրում ծննդավայրը չնշել Ադրբեջան։

Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ դիմել է Հայփոստ՝ կենսաչափական անձնագիր ստանալու համար, և միաժամանակ համապատասխան դիմում ներկայացրել ՆԳՆ։

«Եթե մերժեն, պատրաստվում եմ դատական կարգով վիճարկել այդ ակտը՝ հասնելով ընդհուպ մինչև ՄԻԵԴ: Վստահ եմ, որ իրավունքն ու արդարությունը մեր կողմից են, և վաղ թե ուշ հասնելու ենք մեր անձնագրերից այդ ցեղասպանական պետության բացառմանը»,- գրել է նա։

Բեգլարյանը նաև նշել է, որ 2024 թվականին ստացած ՀՀ անձնագրում իր ծննդավայրը նշված է Ստեփանակերտ, իսկ նույնականացման քարտում՝ Հայաստանի Հանրապետություն։


1/3760
bottom of page