Ուժգին հրդեհ Երևան–Գյումրի ճանապարհին․ մեքենան մոխրակույտի է վերածվել
14 minutes ago
1 min read

Ըստ Shamshyan.com-ի՝ այսօր ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել դեպի Բավրա ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։
Վարորդին և 6 ուղևորներին առաջինն օգնության են հասել պարեկներն ու քաղաքացիները։ Պարեկներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և 6 ուղևորներին, ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Վարորդը և ուղևորները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։




















