top of page

Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումներում դեռ տարբերություններ են պահպանվում. ԱԳ փոխնախարար․ 24news

  • Writer: Lilit
    Lilit
  • May 23, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի կողմից կա պատրաստակամություն ստորագրելու եւ իրականացնելու հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության մասին համաձայնագիր, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն հարցերի շուրջ, որոնց մասին մինչ այժմ խոսսում էին եւ որոնց վերաբերյալ գրավոր համաձայնություն ձեռք չի բերվել, շարունակում են պահպանվել դիրքորոշումնեի տարբերություններ, ավելացրել է նա։

Ad by NATIVE NETWORK

«Աշխատանքները շարունակվում են։ Մենք հուսով ենք, որ կհաջողվի հասնել միասնական տեքստի ընդունման։ Յուրաքանչյուր բանակցության ժամանակ փորձում ենք մոտեցնել կողմերի դիրքորոշումները։

Ներկա պահին նոր հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ Հենց որ լինի, այդ մասին կհայտարարվի»,- ընդգծել է պաշտոնյան։

Կոստանյանը նշել է, որ սահմանազատման գործընթացի սկզբունքն այն է, որպեսզի վերականգնվի 1991թ. սահմանագծի առկա իրավական, իրավաբանական ուժը։

Նա ավելացրել է, որ դրա համար պետք է կիրառվեն ամենաթարմ քարտեզները, որոնք գոյություն ունեին 1991թ.՝ բացատրելով, որ այդ տեղամասում (Տավուշում- խմբ.) կիրառվում է 1976թ. Գլխավոր շտաբի քարտեզը։

Նրա խոսքով՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հայտարությունում ամրագրված է, որ սահմանազատումը պետք է իրականացվի հենց Ալմաթիի հռչակագրի հիման վրա։

«Հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթի շուրջ բանակցություններում ԱԳՆ մակարդակով աշխատում ենք, որպեսզի դրանում տեղ գտնեն նույն ձեւակերպումներն ու հիշատակումները Ալմաթիի հռչակագրի մասին»,- նշել է փոխնախարարը։

Նա հրաժարվել է մեկնաբանել ներքաղաքական գործընթացները եւ, ինչպես հայտնել է, «մանավանդ եթե դրանք չկան»։

1/3054
bottom of page