Սեռական ակտիվության կապը շագանակագեղձի քաղցկեղի հետ․ ներկայացնում է սեքսապաթոլոգը
- Lilit

- Mar 11, 2024
- 1 min read

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը ներկայացրել է սեռական ակտիվության կապը շագանակագեղձի քաղցկեղի հետ․
«Սեռական կյանքի ակտիվությունը, սեռական զուգընկերների թիվը, առաջին հարաբերության տարիքը, սերմնաժայթքումների հաճախությունը կարող են հանդիսանալ շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի գործոն։
Journal of Sexual Medicine ամսարգրում գիտնականները ներկայացրեցին 22 ուսումնասիրության ամփոփում, որոնց մեջ ընդգրկված են եղել շուրջ 55 000 տղամարդ: Նրանք հանգել են մի քանի եզրահանգումների.
Սեռական զուգընկերների թիվը
Տղամարդը, որը ունեցել է մի քանի սեռական զուգընկեր իր կյանքի ընթացքում, շագանակագեղձի քաղցկեղի առումով ունի ցածր ռիսկ: Ռիսկը մեծանում է 10 և ավելի զուգընկերներ ունենալու դեպքում:
Առաջին հարաբերության տարիքը
Տղամարդը, որը ունեցել է իր առաջին հարաբերությունը ավելի ավագ տարիքում, ունի պրոստատի քաղցկեղի առաջացման առավել ցածր ռիսկ: Ամեն 5 տարի ուշացումը իջեցնում է ռիսկը 4%-ով: Գիտնականները կարծում են, որ սա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ավելի ուշ տարիքում սեռական կյանք սկսող տղամարդիկ ավելի հազվադեպ են սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներով վարակվում և սեքսուալ վարքային խնդիրներ ունենում:
Սեմնաժայթքման հաճախականությունը
Հետազոտողները կարծում են, որ հաճախ սերմնաժայթքումները իջեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը: Նրանք գտնում են, որ շաբաթական 2-4 անգամը որոշ աստիճանով պաշտպանում է տղամարդուն: Սերմնաժայթքումը իջեցնում է շագանակագեղձում քաղցկեղ-պատճառական սուբստանցիայի (cancer-causing substances) քանակությունը պրոստատիկ հեղուկում:
Շատ ռիսկի գործոններ, ինչպիսիք են տարիքը, գենետիկան, էթնիկ առանձնահատկությունները, չեն գտնվում մեր հսկողության տակ: Բայց առողջ ապրելակերպի պահպանումը գտնվում է մեր ձեռքում և կարող է էականորեն կրճատել քաղցկեղի առաջացման ռիսկը»:




















