top of page

Երևանը պատրաստ է նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման օրը. Արմեն Գրիգորյան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 29
  • 1 min read

Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, լրագրողներին այս մասին ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Խաղաղության պայմանագրի տեքստն այլևս վերջնականացված է, միակ անհրաժեշտությունը ստորագրելն է»,-ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, թե հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նույն օրը ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը։

«Իսկ Սահմանադրության մասին՝ գիտեք արդեն Հայաստանի դիրքորոշումը»,-ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք են պայմանագրի ստորագրման խոչընդոտները։

1/2670
bottom of page