Անձնական խնդիրներից ելնելով ձայն չէի տա Ղուկասյանին. Մարտուն Գրիգորյան
- Lilit
- 1 hour ago
- 1 min read
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կարծում է՝ ՔՊ-ն հույս ուներ, որ ինքը, անձնական խնդիրներից ելնելով, ձայն չէր տա Վարդան Ղուկասյանին։
«Բոլորը մի մարդու պես պահանջում էին՝ «Մարտուն, տուր հնարավորություն, որ հավաքական ընդդիմության հաղթանակը չմսխեք, այդ հաղթանակը պետք է գա Երևան», մենք մեր քայլերն արեցինք, բայց հաղթանակի ալիքը դեռ Երևան չի եկել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գրիգորյանը։
Նա նշել է, որ անձնական հարցերը մնում են անձնական, այդ հարցերն առաջ չեն բերել, պետք չէ, հիմա պետության ու պետականության խնդիր կա։
«Այս պահին առաջնորդվել անձնական հարցերով՝ սխալ է»,- հայտնել է պատգամավորը։
Գրիգորյանը գնահատական չի տվել՝ Ղուկասյանը լա՞վ քաղաքապետ է, թե՞ ոչ, ասաց՝ իմաստ չունի, շուտ է։
«Բայց պետք է ասեմ՝ Գյումրիում Վարդան Ղուկասյանը միանձնյա քաղաքապետ չէ, Վարդան Ղուկասյանը երեք ուժերի աջակցությամբ է դարձել քաղաքապետ, որը պատասխանատու է թե գյումրեցիների, թե այդ ուժերի առաջ։ Կուզեմ ուղիղ ասել՝ սիրելի գյումրեցիներ, բացարձակապես անհանգստանալու խնդիր չկա»,- նշել է պատգամավորը։