Կապկածաղիկ. ԵՄ-ն բացառում է սահմանային հսկողությունը և պատվաստումների ընդհանուր ծրագիրը
- Lilit

- Aug 22, 2024
- 1 min read

Կարիք չկա, որ ԵՄ-ն սահմանային հսկողություն սահմանի կապկածաղկի (mpox) տարածման վտանգը կանխելու կամ վիրուսի դեմ համակեցության մասշտաբներով պատվաստում սկսելու համար:
Այս եզրակացությանն են հանգել Եվրոպական հանձնաժողովի Առողջապահության ոլորտում անվտանգության հարցերով կոմիտեում։
Ավելի վաղ, ըստ Euronews-ի՝ համապատասխան կոմիտեի անդամները հանդիպել են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի և Դեղամիջոցների եվրոպական գործակալության փորձագետների հետ։
Հանդիպմանը, որն անցկացվել է տեսակոնֆերանսի միջոցով, մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հիվանդությունների վերահսկման աֆրիկյան կենտրոնի ներկայացուցիչները։
Եվրահանձնաժողովի խոսնակը հայտնել է, որ հանրային առողջությանն առնչվող իրավիճակն այս պահին չպետք է համարել արտակարգ իրավիճակ:
Ընդսմին, Հանրային առողջապահության անվտանգության կոմիտեն ընդգծել է խնդրին համակարգված մոտեցման կարևորությունը և իրավիճակին ուշադիր հետևելու անհրաժեշտությունը:
Ինչ վերաբերում է պատվաստմանը, պատվաստվելու վերաբերյալ առաջարկությունը մնում է միայն բնակչության որոշակի խմբերի համար։




















