top of page

Կրեմլին այնքան էլ չի զարմացրել Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալը

Jul 22, 2024
1 min read

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից զարմանք չի առաջացրել Կրեմլում, այն, ինչ տեղի է ունենում երկրում վերջին տարիներին, մեզ սովորեցրել է ոչնչից չզարմանալ, հայտարարել է Դմիտրի Պեսկովը, հայտնում է ТАСС-ը։



«Անկեղծ ասած, ԱՄՆ-ում տեղի ունեցածի վերջին մի քանի տարիները մեզ սովորեցրել են ոչնչից չզարմանալ: Ուստի, մենք շատ չզարմացանք»,- ասաց նա։



Պեսկովը նշել է, որ Կրեմլը ուշադիր հետևում է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհի բոլոր խոշոր երկրներում տեղի ունեցող իրադարձություններին։

1/3638
bottom of page