top of page

«Ժողովուրդ». Բա ե՞րբ է աշխատել ՊՎԾ պետի տեղակալը

Jun 25, 2024
1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ծանոթանում ենք Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ գործող պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Ռոբերտ Բազիկյանի եկամուտներին։

Համաձայն նրա իսկ բառացի հայտարարագրածի՝ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալը «բերքը իրացրել է շուկայում»։

Եթե այս կարեւորագույն համակարգի 2-րդ պաշտոնյան ժամանակ ունի բերք ցանելու, հնձելու, դեռ մի բան էլ շուկայում իրացնելու, առաջանում է հաջորդ հարցը, իսկ Բազիկյանը օրվա ո՞ր հատվածում է հասցրել աշխատել` իրականացնել պետական վերահսկողություն, որի համար ստացել է հարկատուներիցս գոյացած 14 միլիոն դրամը»:

1/3638
bottom of page