top of page

Ոչինչ և ոչ ոք՝ ո՛չ երկնքում և ո՛չ երկրի վրա, չի կարող հայոց փառավոր ոգին ընկճել․ Բագրատ Սրբազան

May 9, 2024
1 min read

Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանն իր գնահատանքի խոսքը հղեց հանուն հայրենիքի ոտքի ելած ժողովրդին․

«Այս պայծառ օրը, երբ մեր զգացումները խառն են, մայիսի 9-ը՝ մեր երբեմն Եռատոնը, մեզնաից գողացված, այս անպատվության ժամանակներում  մենք միասին հավաքվել ենք՝ վերստին հաստատելու և ասելու՝ ոչինչ և ոչ ոք՝ ո՛չ երկնքում և ո՛չ երկրի վրա, ո՛չ իշխանություն և ո՛չ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց փառավոր ոգին ընկճել։

Մենք Տավուշից ենք գալիս՝ Հայաստանի դարպասներից։ Այս ամբողջ ընթացքի համար ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել․ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում, լինելով հալածանքի մեջ, չերկմտեցին Ճշմաարտության ճանապարհին։

Մենք Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար գյուղերում հռչակեցինք, որ ոգին հաղթել է «դուխին»։ Եվ հիմա ժամանակն է, որ Եռագույնը հաղթի սև ու սպիտակին»։

1/3638
bottom of page