top of page

Իսրայելի արտգործնախարարը 32 երկրի իր գործընկերներին խնդրել է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

Apr 16, 2024
1 min read

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նամակներ է ուղարկել 32 երկրի իր գործընկերներին՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ հրեական պետության վրա հարձակվելու համար։

«Հրթիռների և անօդաչուների արձակմանը ռազմական պատասխանին զուգահեռ՝ ես դիվանագիտական ​​հարձակում եմ իրականացնում Իրանի դեմ։ Այսօր առավոտյան նամակներ ուղարկեցի 32 երկիր և խոսեցի աշխարհի տասնյակ արտգործնախարարների և հայտնի գործիչների հետ՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Իրանի հրթիռային ծրագրի նկատմամբ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  ահաբեկչական կազմակերպություն ճանաչել՝ Իրանին զսպելու և թուլացնելու համար»,- գրել է Կացը X-ի իր էջում։

«Իրանին պետք է կանգնեցնել հիմա, քանի դեռ ուշ չէ»,- կարծում է իսրայելցի նախարարը։

1/3638
bottom of page