top of page

Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան

Apr 14, 2024
1 min read

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի ժամանել է Չունցինի մունիցիպալիտետ, որտեղից սկսել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հրավերով իր եռօրյա պաշտոնական այցը Չինաստան, հայտնում է Սինհուան։

Շոլցին ուղեկցում են գերմանական մի շարք նշանավոր ընկերությունների՝ այդ թվում՝ Siemens-ի, Bayer-ի, Mercedes-Benz-ի, BMW-ի և Zeiss-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ինչպես նշում է չինական լրատվամիջոցն, ավելի քան 5000 գերմանական ընկերություններ են գործում Չինաստանում, որը երկար տարիներ Գերմանիայի ամենամեծ առևտրային գործընկերն է։

1/3638
bottom of page