«Դատվածություն չունենալու մասին տեղեկանք պետք է ներկայացնել»․ ԱՄՆ դեսպանատուն
- 5 hours ago
- 1 min read

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան էջում գրել է․«Հիշեցում ներգաղթային վիզայի դիմորդներին.
16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք, որը պետք է տրված լինի վերջին 24 ամիսների ընթացքում և ներառի դիմորդի ներկա և նախկինում ունեցած բոլոր անուններն ու ազգանունները։
Դատվածություն չունենալու մասին տեղեկանք պետք է ներկայացնել ներկայիս բնակության երկրից (6 ամիս և ավելի բնակության դեպքում), ծննդավայր երկրից (6 ամիս և ավելի բնակության դեպքում), բոլոր այն երկրներից, որտեղ բնակվել եք 12 ամիս և ավելի 16 տարին լրանալուց հետո»։




















