top of page

Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ սկանդալային տեսանյութում Արշակ Սրբազանն է. Արսեն Բաբայան

  • 12 hours ago
  • 1 min read


Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ սկանդալային տեսանյութում Արշակ Սրբազանն է: Այս մասին «Արշակ Սրբազանի փաստաբանների ասուլիսի» ժամանակ ասել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Փորձագետը չի հաստատում, որ տեսագրության մեջ պատկերված անձը և Արշակ Սրբազանը նույն անձինք են, ասում են՝ հավանաբար նույն անձինք են, իսկ քննչական կոմիտեն միշտ այդ «հավանաբար» բառը մոռանում է:

Իրենք տեսագրությունից վերցրել են մի կադր, որտեղ իրենց կարծիքով երևում է տղամարդու դեմքը, ինտերնետից վերցրել են Արշակ Սրբազանի կադրը, ու ասել են՝ քիթը նման է, ականջի մոտ մազածածկը նման է, քիթը նման է, երկուսն էլ ակնոց են դնում, ուրեմն կարելի է եզրակացնել, որ դա նույն անձն է»,- նշել է նա:

Արսեն Բաբայանը շեշտում է, գլխավոր հարցն այն մասին, արդյոք տեսագրությունը իրականությանը համապատասխանում է, թե ոչ, այդպես էլ չի տրվել:

1/3189
bottom of page