Առաջին համատեղ գագաթաժողովից առաջ ԵՄ-ն հաստատել է Հայաստանին 200 մլն եվրոյի օգնության տրամադրումը
- 13 hours ago
- 1 min read

Նախքան ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19–20-ին նախատեսված այցը և առաջին համատեղ գագաթնաժողովը, ԵՄ ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Հայաստան՝ գնահատելու ԵՄ–Հայաստան նոր ռազմավարական օրակարգի մշակման առաջընթացը. Այս մասին հաղորդում է The Brussels Times-ը։
Ըստ Եվրոպական հանձնաժողովի հայտարարության՝ բանակցությունները կենտրոնացած են եղել տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում տարածաշրջանային կապի բարելավման վրա։
Քննարկումների ընթացքում Հայաստանի «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև ԵՄ միջտարածաշրջանային կապի բարելավման ծրագրին աջակցելուն կողմ են արտահայտվել։
Հայաստանի հետ համատեղ սահմանված առաջնահերթ նախագծերի համար նշվել են ԵՄ-ի աջակցության հնարավոր տարբերակներ, ինչպես նաև քննարկվել առևտրի և շարժունակության ոլորտները։
Հայաստանի կառավարության հետ հաստատվել է բարեփոխումների և ներդրումների վերջնական ծրագիրը՝ Հայաստանի կայունության և զարգացման խթանման ծրագրի շրջանակում, որը ներառում է նաև երկրորդ տրանշը՝ 202.5 միլիոն եվրոյի չափով։
202.5 միլիոն եվրոյի մասին Կոսը ավելի վաղ հայտարարել էր իր 2025 թվականի սեպտեմբերյան այցի ընթացքում։
Ռազմավարական օրակարգը հիմնվում է ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա։
ԵՄ ներկայացուցիչները նաև վերահաստատել են աջակցությունը իրենց իսկ խոսքով ՀՀ-ի «ժողովրդավարական կայունության» այդ թվում՝ առաջիկա ընտրական գործընթացի պաշտպանությանը։




















