top of page

Մերցի կուսակցությունը կարող է չանցնել 5 տոկոսի շեմը․ Tagesspiegel

3 days ago
1 min read

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցությունում մտավախություն ունեն, որ սեպտեմբերի 20-ին Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիայում կայանալիք երկրամասային ընտրություններում կուսակցությունը կարող է չհաղթահարել 5 տոկոսի շեմը։


«Մտավախություն կա 5 տոկոսի շեմը չհաղթահարելու վերաբերյալ»,- Tagesspiegel-ին ասել է երկրամասային խորհրդարանում ՔԴՄ խմբակցության փոխնախագահ Մարկ Ռայնհարդտը։


Վերջին հարցումների համաձայն՝ ՔԴՄ-ի վարկանիշն ընդամենը 7% է։ Եթե այս ցուցանիշը հաստատվի նաև ընտրություններում, կուսակցությունը կգրանցի իր վատթարագույն արդյունքը Երկրորդ աշխարհամարտից ի վեր։


Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիայում առաջատարն «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցությունն է՝ 35–37% աջակցությամբ։ Երկրորդ տեղում գործող վարչապետ Մանուելա Շվեզիգի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ շուրջ 34%-ով։


ՔԴՄ-ի՝ երկրամասի վարչապետի թեկնածու Դանիել Փեթերսը նախընտրական քարոզարշավում փորձում է հեռավորություն պահպանել Մերցից, որի վարկանիշը վերջին ամիսներին զգալիորեն նվազել է։


Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիայի ընտրությունները կանցկացվեն Բեռլինի ընտրությունների հետ միաժամանակ, որտեղ ՔԴՄ-ին նույնպես լուրջ մրցակցություն է սպասվում։

1/3617
bottom of page