top of page

Հայ-վրացական սահմանազատման աշխատանքների վերսկսումը Բաքվի համար կարող է օրինակ դառնալ. Վրացագետ

Apr 11, 2024
1 min read

Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու գործընթացը կարևոր է, քանի որ բոլոր պետությունները պետք է միջպետական պայմանագրով ֆիքսված սահման ունենան.  «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

«Ունենալով ռազմավարական հարաբերություններ Վրաստանի հետ, Ադրբեջանն այդ գործընթացը չավարտեց և այսօր նույն մակարդակի հարաբերություններ ունենալով, մենք այս գործընթացը վերսկսելով, նաև ինչ-որ չափով օրինակ ցույց կտանք մեր հակառակորդին»,-ասաց նա և նշեց, որ գործընթացը կարող է նախատիպային լինել հայ-ադրբեջանական գործընթացի համար։


«Եթե նույն տրամաբանությամբ հայ-վրացականը սկսվի, ապա Բաքուն ստիպված կլինի սա ևս նկատի ունենալ»,-ասաց նա։  

Ըստ վրացագետի՝ գործընթացը Վարստանի հետ էլ է կարևոր․ ևս մեկ երկրի հետ ունենալ միջպետական պայմանագրով ֆիքսված սահման։ Այսօր միակ երկիրը, նրա խոսքով, Թուրքիան է, որ միջպետական պայմանագրով սահման կա։  

Դիտարկմանը, որ հնարավոր է՝ այս գործընթացը տարածքային վեճերի առիթ դառնա՝ Ջոնի Մելիքյանը պատասխանեց, որ հիմնական մասը հստակեցված է եղել տասնյակ տարիների ընթացքում։

«Եթե չեմ սխալվում, 40 տոկոսն է մնացել, խնդրահարույց հատվածներ կան և հստակ է, որ փոխզիջման տարբերակով բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրները պետք է այդ հարցը լուծեն»,-ասաց նա։

1/3638
bottom of page