top of page

Կա շենք, դրոշ, «ԵՄ պատվիրակություն» գրվածքն ու անգործություն. գործունեությունը միայն ՀՀ իշխանություններին հաճո թեզերի շուրջ է. ՀՅԴ ուսմիության անդամ

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Եթե ՄԱԿ-ի գրասենյակի առջև մենք խոսում էինք Բաքվում ապօրինի պահվող Արցախի քաղաքական ղեկավարության և առհասարակ քաղաբանտարկյալների վերաբերյալ, այստեղ խնդիրն այլ է։ Այս մասին ասել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Վարդան Գալստյանը:

«Մենք պարզապես տեսնում ենք շենք, դրոշ, տեսնում ենք «Եվրոպական Միության պատվիրակություն» գրվածքը և հասկանում, որ բացարձակ անգործություն է, կամ ուղղակի գործունեություն է ծավալվում այն թեզերի շուրջ, տարածվում են միայն այն հայտարարությունները, որոնք այսօր հաճո են ՀՀ իշխանություններին և անձամբ իրենց»,-նշել է նա։

Գալստյանն ասել է, որ այդ գործունեությունն ընդունելի չէ իրենց կողմից: 

«Մենք հասկանում ենք, որ տարբեր իրավապաշտպան կառույցներ, միջազգային փաստաբաններ այս հարցի շուրջ խոսում են, բայց կոնկրետ, նորից եմ կրկնում, մեր այստեղ գտնվելու իմաստը ոչ միայն հարցի բարձրաձայնում է, այլև ուշադրությանը սևեռումը Եվրոմիությանն ու Եվրոպական խորհրդին»,-եզրափակել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամը:

1/3042
bottom of page