ՀՀ է տեղափոխվել Նորատուսի բնակիչ, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից հետախուզվում էր քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով
- Lilit
- 2 hours ago
- 1 min read

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից դեկտեմբերի 13-ին Ալմաթա-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 40-ամյա մի տղամարդ, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից հետախուզվում էր քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:




















