top of page

«Ճանապարհի հանձնումն Ադրբեջանին սրել է տնտեսական խնդիրները». «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամները Գորիսում հանդիպել են սյունեցիների հետ

  • Writer: Lilit
    Lilit
  • 13 minutes ago
  • 1 min read
ree

Գորիս-Կապան ճանապարհի հանձնումն Ադրբեջանին տնտեսական լրջագույն խնդիրներ է առաջացրել: «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամները խնդիրները գույքագրելու և լուծումներ գտնելու աշխատանքի ընթացքում եղել են Սյունիքում:  

«Այսօր Գորիսը զարգանալու ոչ մի հեռանկար չունի, որովհետև ճանապարհ չունի»,- «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են տեղի բնակիչները։

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամները շեշտել են՝ նմանատիպ իրավիճակ է ոչ միայն Սյունիքում, այլև Վարդենիսում. Արցախ տանող  ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելով՝ այնտեղ էլ են փակուղի ստեղծել, և ստացվում է, որ Հայաստանի երկու այս վայրերում արտակարգ կացություն է, ուստի ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է բյուջեից սուբսիդավորումները շեշտակի ավելացնի, վերաբաշխումներ անի, որպեսզի համայնքներից արտագաղթ չլինի։

1/3012
bottom of page