top of page

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. Արալեզ գյուղի տներից մեկում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 hours ago
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արալեզ բնակավայրում տուն է այրվում և կա վտանգ, որ կրակը կտարածվի հարևան շինություններ։



Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ դեպքի վայր կժամանեին Արարատի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Խանջյան փողոցի տներից մեկում առաջացած կրակի դեմ, որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, պայքարել են տանտերերն ու գյուղացիները, ապա ժամանած հրշեջները կարողացեկ են կանխել կրակի տարածումը ու մարել այն։



Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։



Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են, թե ինչ հանգամանքներում է բռնկվել բռնկվել։



Հրշեջների աշխատանքի շնորհիվ կանխվել է նաև կրակի տարածումը հարևան շինություններ, այդ թվում՝ խանութ։



Ոստիկանությունը պարզում է տան սեփականատիրոջ ինքնությունը։

1/3126
bottom of page