top of page

«Անգամ Իլհամ Հեյդարիչը ցնցված է Վահագն Խաչատուրյանի կիսաքաղաքական բաժակաճառից». Արեգ Սավգուլյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 hours ago
  • 1 min read

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միջազգային հանրությունը, ադրբեջանցի նորաթուխ պատմաբանները, անգամ Իլհամ Հեյդարիչը և նրա մերձավորագույն վասալները ցնցված են ՀՀ նախագահ Վ.Խաչատուրյանի կիսաքաղաքական բաժակաճառից, որն արտաբերվեց համաշխարհային տնտեսական ֆորումի պանելային քննարկման ժամանակ։


Փաստորեն, ըստ ՀՀ նախագահի, միայն «Իլհամի կամքի, որի հիմնական նպատակը եղել է ո՛չ թե իշխանության մնալը, այլ խաղաղություն հաստատելը», մենք ունենք այս «փառապանծ և խղճուկ իրավիճակը» (Խմբ.)։


Հանուն օբյեկտիվության նշեմ, որ ՀՀ նախագահի վերապրոֆիլավորումը հարափոփոխ աշխարհում՝ թաղման ծիսակարգերից մինչև տնտեսական ֆորումների թամադայություն, այնքան էլ հույս չի ներշնչում։ Գովում, գովում եք մի քիչ զուսպ եղեք, իշխանական խունտայի անդամներին էլ տեղ թողեք, որ իրենք էլ դրվատանքի ձոներ հղեն, չնայած նախընտրական շրջանում ամեն ոք սկսել է իր երգը երգել և իր խաղը խաղալ։


Պարոն Նախագահ, իսկ ինչո՞ւ եք միայն շնորհակալություն հայտնում Իլհամին, Թրամփին և Նիկոլին, որին համարում եք երկրի ղեկավար, մոռանալով, որ ՀՀ պետության գլուխը դուք եք ըստ ՀՀ սահմանադրության (Գլուխ 5, հոդված, 123, 1-ին կետ), և ո՛չ թե Նիկոլի խոսնակի պաշտոնակատարը։ Մի՞գուցե պարիտետը կամ բալանսը ձևական պահելու համար պետք էր շնորհակալ լինել նաև Ռ.էրդողանին, Հաքան Ֆիդանին, Ալլահշոքյուր Փաշազադեին, Վլադիմիր Պուտինին, Ալի Խամենեին, Սի Ծինփիին և ի վերջո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընըին (навсякие пожарные)։


Հ.Գ. Խաղաղության փրկագինը վճարվել է մեր արյամբ, իսկ պատերազմի սանձազերծողը և թիվ 1 դերակատարը նստած էր Ձեր դիմաց, և ի տարբերություն Ձեզ, ինքը քաջ գիտակցում է, թե ո՞րն է իր պետության շահը, թե երբ պետք է խաղալ խաղաղություն և երբ պատերազմ, մենք դա անվանում ենք թուրքական երկդիմի դիվանագիտություն, որտեղ մեր ազգային շահն անտեսված է ի սկզբանե և Ձեր լուսանցքայնացված կոնֆիգուրացիան լավագույնս փաստում է դա»։

1/3126
bottom of page