top of page

Հայաստանում լայնամասշտաբ հրդեհների դիտավորության վերաբերյալ կասկածներ կան, քրեական վարույթ՝ ոչ

  • Writer: Lilit
    Lilit
  • 5h
  • 1 min read

ree

Հայաստանի տարբեր մարզերի անտառներում և ցանքատարածություններում արդեն մի քանի օր է՝ լայնամասշտաբ հրդեհներ են: Կրակի բռնկման պատճառների մասին պաշտոնապես դեռ ոչինչ չեն հայտնում: Այս ընթացքում տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ կասկածներ են հայտնում հրդեհի բռնկման հնարավոր մարդկային գործոնի մասին: Քննչական կոմիտեն, պարզվում է՝  քրեական վարույթ չի նախաձեռնել  պարզելու՝ ի վերջո կա՞ մարդկային գործոն՝դիտավորություն կամ անզգուշություն:

«Հայաստանում հրդեհների դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել: Դեպքի առթիվ հաղորդում չի ստացվել։ Երբ ստանանք, օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»,- ասացին Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեկ էլ, այսօր էլ  հայտարարել է, որ հրդեհները պատահականություն չի համարում: Ըստ պատգամավորի՝ հրդեհների՝ տարբեր հատվածներում լինելու հանգամանքը մարդկային ներգործության վերաբերյալ կասկածներ է առաջացնում: Պատգամավորի խոսքով՝ քննությունը պետք է պարզի՝ անզգուշությո՞ւն, թե՞ դիտավորություն է եղել:

1/2999
bottom of page