top of page

Երևանում օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային շեմը

  • Writer: Lilit
    Lilit
  • 9 hours ago
  • 1 min read
ree

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տվյալների համաձայն Երևանում, հատկապես Կենտրոն վարչական շրջանում, նոյեմբերի 17-25 ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4-ից 4 անգամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանը։


Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանն էլ հայտնել է, որ հրդեհներն ազդում են օդի աղտոտվածության վրա։


«ՀՀ-ում 2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 9253 հրդեհ, որից 5545-ը՝ բուսածածկ տարածքներում։ Սա նախորդ տարվա համեմատ գրեթե 3 անգամ ավելի է»,- ասել է Վարդազարյանը։


Նրա խոսքով 5545 հրդեհից միայն 809-ն է Երևանում եղել, մնացածը՝ մարզերում։

1/2999
bottom of page