top of page

Վերադառնալու են բոլորը, այդ թվում նաև այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները. Ալեն Սիմոնյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 9 hours ago
  • 1 min read
ree

Այսօր կա 23 հաստատված գերի, եկեք սպասենք և ես վստահ եմ, որ գերիների թիվն ինչ-որ պահի հասնելու է զրոյի, ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


«Վերադառնալու են բոլորը, այդ թվում նաև այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները: Մեր իշխանությունն ամեն ինչ անելու է, որ բոլորն անխտիր վերադառնան»,- նշել է նա:


Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:


Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

1/2999
bottom of page