Ձերբակալություններ Ֆիզկուլտինստիտուտում. Հակակոռուպցիոն կոմիտե
- Lilit

- 9h
- 1 min read

Ի պատասխան՝ հաստատում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:




















