Լեհաստանում պայթած գործարանը Ուկրաինայի համար զենք էր արտադրում
Լեհական Mesko զենքի գործարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, զենք է արտադրել ուկրաինական բանակի համար։ Դրա մասին հաղորդվում է արտադրական համալիրի պաշտոնական կայքում։ 2022 թվականին գործարանը հարյուրավոր Piorun հակաօդային պաշտպանության համակարգեր Ուկրաինա առաքելու համար գործարք էր կնքել Միացյալ Նահանգների հետ:
2023 թվականին Mesko-ից հայտնել են Ուկրաինայի հետ 125 մմ տրամաչափի տանկային զինամթերքի համատեղ արտադրության մեկնարկի մասին՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելու համար։
Այնուհետև ընկերությունը հայտարարել է, որ Կիևին մատակարարում է փոքր տրամաչափի զինամթերք և հրթիռային լիցքեր, իսկ ուկրաինական բանակն արդեն զինված է Piorun հակաօդային պաշտպանության համակարգերով, որի հուսալիությունը այս երկրում շարունակվող զինված հակամարտության ընթացքում բազմիցս հաստատվել է։
Գարնանը Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցին Եվրոպայում դիվերսիաներ և հրկիզումներ նախապատրաստելու վերաբերյալ։ Մասնավորապես, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է հանրապետության տարածքում ռուսական ծառայությունների պահանջով դիվերսիա կատարելու մեջ ինը կասկածյալի ձերբակալության մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նման մեղադրանքները «անհիմն» են, և դրանք գնալով սաստկանում են։