top of page

Ոստիկանները Դանիել սարկավագին ծաղրել են, ասել են` «հայր սուրբ, հայր սուրբ». Ռուբեն Մելիքյան

Jun 2, 2024
1 min read

Տարբեր անպատվաբեր քայլեր են անում։ Մեքենաները տարել են հատուկ պահպանվող տարածք, իսկ հիմա «Նոյի թվի» գործեր են ուզում կապել, մեքենաները երկար պահելու համար:

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն :

«Մի արեք նման բաներ»,- ընդգծեց նա:

Ռուբեն Մելիքյանը հարթակից հնչեցրեց 27 այն քաղաքացիների անունները, որոնք ձերբակալվել են երկու օր առաջ` ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների կողմից իրականացված սադրանքի հետևանքով:

Մելիքյաննը նաև այլանդակություն համարեց Դանիել սարկավագի նկատմամբ վերաբերմունքը, երբ ոստիկանները ծաղրել են, ասել են «հայր սուրբ, հայր սուրբ» ու հարվածել:

1/3638
bottom of page