top of page

Կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը. Ավինյան

Mar 29, 2024
1 min read

Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը:

Ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում:

Նորագույն տեխնիկական միջոցներով ու ենթակառուցվածքներով հագեցած, ժամանակակից ու միջազգային պահանջներին համապատասխան կրթամշակութային նոր հաստատությունը, վստահաբար, ակտիվ դերակատարություն է ստանձնելու մեր համայնքի և մեր պատանիների մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության գործում»,- գրել է նա:

1/3638
bottom of page