top of page

Ես մեր մեղքն էլ եմ ընդունում. Ալեքսանյանը` Արսեն Գևորգյանի մասին

4 hours ago
1 min read

Ես ուզում եմ ցավակցել Արսեն Գևորգյանի հարազատներին, ընկերներին, նրանց, ովքեր մտերիմ են եղել, բայց դուք փորձում եք ձեր գործընկերոջ մահը վահան սարքել ընտրակեղծարարության համար։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված՝ Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան մասին:


Դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ նա հարցրեց, թե նրանցից քանի՞սն է «քեշ» գումար բաժանել։ «Իհարկե, ոչ մեկը, բա էդ տղուն ինչո՞ւ էիք այդ ֆունկցիան տվել»,- ասաց Ալեքսանյանը և նշեց, որ մեղավորն այն մարդն է, ով այդ ֆունկցիան դրել է այդ մարդու վրա, և հարց բարձրացրեց, թե այդ փողը որտեղի՛ց էր։


«Խոսել եք տալիս, ես չեմ ուզում այս թեմայով խոսել, որովհետև վատ եմ զգում այս թեմայից, որովհետև ես մինչև իր մահն էլ եմ բան խոսել ու մարդկայնորեն վատ եմ զգում, որ մարդը չկա, չի կարող արձագանքել, եթե այդ ամեն ինչը շինծու է, դուք այդ նույն բանը ինչու՞ չեք արել»,-նշեց նա։


Ալեքսանյանը նաև ասաց, որ իրենց մեղքն ընդունում է։ «Ես մեր մեղքն էլ եմ ընդունում․ «Նուբարաշենի» պես բանտի գոյությունը, այո՛, խայտառակություն է, սա նոր բան չէ, որ ասում ենք, բայց մենք ձեզնից այնպիսի պետություն ենք ժառանգել, որտեղ հարյուրավոր դպրոցներ Նուբարաշենից վատ վիճակում են»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

1/3751
bottom of page