top of page

«Քարսիթի» համար 20 հազար դրամ տուգանքը քիչ է․ նոր առաջարկ ԱԺ-ում

8 hours ago
1 min read

Ազգային ժողովի՝ նոյեմբերի 17-ի հերթական նիստում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը առաջին ընթերցմամբ ընդունելու համար ներկայացրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։


Փաթեթի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն առաջարկել է բարձրացնել մանկական նստատեղի՝ «քարսիթի» չօգտագործման համար նախատեսվող տուգանքի չափը։


Հակոբյանի խոսքով՝ շուկայում «քարսիթի» արժեքը սկսվում է շուրջ 38-40 հազար դրամից, մինչդեռ նախագծով նախատեսվում է տուգանքը սահմանել առավելագույնը 20 հազար դրամ։ Նրա կարծիքով՝ այս չափի տուգանքը կարող է վարորդներին չդրդել մանկական նստատեղ գնելուն, քանի որ կարող են նախընտրել մեկ կամ երկու անգամ տուգանվել՝ անհրաժեշտ պարագան ձեռք բերելու փոխարեն։


Պատգամավորն առաջարկել է տուգանքը սահմանել առնվազն մեկ «քարսիթիի» արժեքի չափով՝ նշելով, որ գրավոր առաջարկություն կներկայացնի տուգանքի չափը բարձրացնելու վերաբերյալ։


Ի պատասխան՝ Արմեն Մկրտչյանը նշել է, որ ինքն էլ է կարծում՝ 20 հազար դրամ տուգանքը տվյալ իրավախախտման համար ցածր է։

1/3751
bottom of page