top of page

36 ժամ ջրում․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով անցել է Սևանա լիճը

23 hours ago
1 min read

Հայ լողորդ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հաղթահարել է Սևանա լճի ամբողջ երկարությունը՝ անցնելով 74 կմ։



Մեկնարկը տրվել է սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19։45-ին, Ծովակ գյուղի ափից։



Գաբրիելյանը շուրջ 36 ժամ անցկացրել է ջրում և սեպտեմբերի 14-ի առավոտյան՝ ժամը 06։00-ին, հասել Ծովագյուղի Փիրուզե լողափ։


Նպատակը պատմական ռեկորդ սահմանելն էր՝ առաջինը լողալով անցնել Սևանա լիճը ամբողջ երկարությամբ։


Սևանա լճի երկարությունը կազմում է մոտ 74 կմ։ Գաբրիելյանը հաղթահարել է ամբողջ երթուղին՝ ավարտելով երկարատև լողանցումը Ծովագյուղում։

1/3617
bottom of page