top of page

Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարության առաջիկա աշխատանքները

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 10, 2024
  • 1 min read
ree

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի տարեկան աշխատանքային գործողությունների պլանի մշակման շրջանակներում կազմակերպված քննարկմանը, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ծրագրի աջակցությունը Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացին և կարևորել է ծրագրի հետ հետագա գործակցությունը։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում 2024 թվականին Արդարադատության նախարարությանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրված աջակցության արդյունքները։

Կողմերը քննարկել են 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման շրջանակներում գործակցության հնարավոր շրջանակները և ուղիները, համաձայնեցվել են առաջիկայում կատարվելիք աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։

1/3048
bottom of page