ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով մոտ 130 հազար տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Poweroutage կայքի տվյալների համաձայն՝ շաբաթ երեկոյան ԱՄՆ-ում գրանցվել է մոտ 130,000 էլեկտրաէներգիայի անջատում ձնաբքի պատճառով։
Ընդհանուր անջատումների թիվը հասել է 130,758-ի, որոնցից ամենամեծը գրանցվել է Տեխասում (50,947) և Լուիզիանայում (50,907)։
Ըստ Ազգային օդերևութաբանական ծառայության՝ արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա սպասվում են առատ ձյուն և վտանգավոր սառցակալում։ Արտակարգ դրություն է հայտարարվել առնվազն 21 նահանգներում։




















