top of page

«Ի՞նչ քայլերի հերթականությամբ եք հեռացնելու այս իշխանությանը»․ Նարեկ Մալյանը՝ Նարեկ Կարապետյանին

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիտեցի Նարեկ Կարապետյանի հարցազրույցը: Նախ ասեմ, որ հարցազրույցի տպավորությունը դրական էր: Մեջբերված հետնիկոլական Հայաստանի ծրագրային դրույթների հիմնական մասի հետ դժվար է չհամաձայնել, հատկապես, որ տնտեսության առումով մասնագիտական գիտելիքներ չունեմ: Տեխնոլոգիական առումով հասկացա, որ «Մեր ձևով» շարժման հիմնական թիրախային լսարանը հանրության այսպես կոչված չեզոք կամ բոլորից հիասթափված հատվածն է: Դա էլ վատ չի: Արդյունավետության առումով սա ավելի մեծ դաշտ է, քան արդեն քաղաքական հստակ կողմնորոշման կրողները:


Պարոն Կարապետյանին անձամբ ծանոթ չեմ, սակայն մի փոքրիկ հավելում ինձ թույլ կտամ, կանխավ հասկանալով, որ բոլոր առումներով որոշումները ձերն են և այդ որոշումներից բխող արդյունքը և պատասխանատվությունը նույնպես միայն ձերն է լինելու:


Պարոն Կարապետյան, հանրության մի հատված, որի համեստ ներկայացուցիչներից եմ ես, ակնկալում է ձեր արդեն ամենահեռանկարային դարձած քաղաքական ուժից մի հարցի պատասխան, որը մինչ այսօր հրապարակային ոչ մի տեղ չի քննարկվել Ձեր կողմից: Այն որ Հայաստանը շատ ավելի լավ կկառավարվի համաշխարհային կլասի հայ գործարար և մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի կողմից, դա նույնիսկ չի քննարկվում: Համարում եմ համոզիչ և չեմ քննարկում նաև ձեր հետնիկոլյան Հայաստանի տնտեսական ծրագիրը, որովհետև ինչպես արդեն նշեցի այդ առումով, գիտելիքներս բավարար չեն:


…Բայց ես ու իմ նման շատերը ձեր հրապարակային գործունեությանը հետևում ենք, որպեսզի հասկանանք, թե ո՞նց՝ ի՞նչ քայլերի հերթականությամբ եք հեռացնելու այս իշխանությանը: Ցանկանում ենք հասկանալ բացառապես մի նպատակով, որպեսզի այդ քայլերում կարիք լինելու դեպքում նաև գործուն մասնակցություն ունենանք:


Պարոն Կարապետյան, խնդրում եմ առաջիկայում Ձեր շարժման անունից որևէ մեկը պարզաբանի այս հարցը: Թեկուզ Ձեր նշած փետրվարի 12-ին»։

1/3128
bottom of page