top of page

Ձմեռային «Ֆեռն» փոթորիկը կաթվածահար է արել ԱՄՆ-ն. կան զոհեր

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read

Ձմեռային «Ֆեռն» փոթորիկը տարածվել է Միացյալ Նահանգներով՝ մի քանի շրջաններում առաջացնելով լայնածավալ ճգնաժամ։ Արտակարգ դրություն է հայտարարվել առնվազն 18 նահանգներում։ Կան զոհեր: Հայտնում է The Guardian-ը:

Ամենավատ իրավիճակը ստեղծվել է երկրի հյուսիս-արևելքում, որտեղ եղանակը մահացու է եղել։ Նյու Յորքում հաստատվել է առնվազն երեք մահվան դեպք. Մանհեթենում մայթեզրին հայտնաբերվել է տարեց տղամարդ, իսկ Բրուքլինում՝ ևս երկուսը։ Իշխանությունները կոչ են անում բնակիչներին խուսափել դրսում լինելուց, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ։

Ավելի քան 13,000 չվերթ չեղարկվել է:

bottom of page