Սպասվում է առանց տեղումների եղանակ
- Lilit

- 34 minutes ago
- 1 min read

Հունվարի 25-ի առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևան քաղաքում՝
Հունվարի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ի երեկոյան հնարավոր է ձյուն։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 25-26-ին, 27-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 10-13մ/վ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք։ Հունվարի 25-29-ի առավոտյան ժամերին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։




















