top of page

«Քիչ առաջ տեսակցեցի 12 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին». Աստղիկ Մաթևոսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read

«Անտիֆեյք»-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը տեղեկացնում է. «Քիչ առաջ տեսակցեցի 12 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին։ Ինչպես միշտ ուժեղ էր մտքով, հոգով և վճռական` իր գործողություններում, բայց ֆիզիկապես բավականին հյուծված էր։ Երկար շփվել չկարողացանք, քանի որ 12 օր հացադուլի և այն առողջական խնդիրների պայմաններում, որոնք առկա են Սամսոնյանի մոտ, նախընտրելի է պառկելն ու էներգիա խնայելը։


Հիշեցնեմ, որ Նարեկ Սամսոնյանի մոտ առկա են լուրջ առողջական խնդիրներ և հունվարի 15-ին «Արմավիր» ՔԿՀ այց կատարած բժիշկը շտապ վիրահատական միջամտություն է ցուցել։ Առողջական վիճակը վատթարանում է հացադուլի հետևանքով, իսկ օրգանիզմի հյուծման գործընթացն իր հերթին արագանում է շտապ վիրահատական միջամտության անրաժեշտությամբ պայմանավորված։


Այս պահի դրությամբ դեռ լուծված չէ Սամսոնյանին անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու հարցը։ Մեծ հույս ունեմ, որ ՕՐ ԱՌԱՋ այդ հարցը լուծում կստանա»։

1/3119
bottom of page