top of page

Ռուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքը

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելիքների արտահանման ժամանակավոր արգելքը։ Այս մասին տեղեկանում ենք  կառավարության կայքէջից։ 



«Նոր որոշմամբ մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ երկարաձգվել է երկրի սահմաններից դուրս ավտոմոբիլային բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը։ Այն գործելու է բոլոր արտահանողների, այդ թվում՝ անմիջական արտադրողների համար»։


Նշենք նաև, որ մեկ այլ որոշմամբ մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ երկարաձգվել է դիզելային վառելիքի, ինչպես նաև նավային վառելիքի և այլ գազոյլների արտահանման արգելքը, որը չի տարածվի նավթամթերքի անմիջական արտադրողների վրա։


Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն վաղվանից

bottom of page