top of page

ՌԴ-ն կշարունակի աջակցել Հայաստանի փրկարարական ուժերի կարողությունների զարգացմանը

  • Writer: Lilit
    Lilit
  • 15 minutes ago
  • 1 min read

ree

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը կաջակցի Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կարողությունների զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը:


 ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նախարարն ասել է, որ ՌԴ-ն 2026 թվականին նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանում, Սերբիայում և Կուբայում համատեղ մարդասիրական կենտրոնների հետագա զարգացմանն ու գործունեության ապահովմանը:


Նա հավելել է, որ արտասահմանցի մասնագետները հրավիրվել են «Ջրասուզակային մասնագիտությունների «Ռուսական սառույց-2026» փառատոն» միջազգային գիտագործնական համաժողովին:


Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 2015 թվականի մայիսի 19-ի համաձայնագրի հիման վրա։


Կենտրոնն իրականացնում է որոնողափրկարարական գործողությունների աջակցման, երկրաշարժերի, սողանքների, ձնահյուսերի հետևանքների վերացնման, հրդեհների մարման, մարդասիրական օգնության առաքման, ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացման աշխատանքներ:


Կենտրոնը տեղակայված է Բալահովիտում՝ ԽՍՀՄ զինված ուժերի կապի նախկին բազայի տարածքում:

bottom of page