Այսօր պետությունը գողացված է ժողովորդից. Աշոտյան
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան օրն է։
Սրբազանն այս պահին գտնվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում։
Նրան այսօր վաղ առավոտից շնորհավորելու էին գնացել քաղաքական գործիչներ, հոգևոր հայրեր, քաղաքացիներ։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր պետությունը գողացված է ժողովորդից. «Այսօրվա պետությունը ժողովրդին չի պատկանում։ Այսօրվա իշխանությունը ժողովրդին չի պատկանում։ Ժողովրդին պատկանում է երկու հալալ զավակ՝ պետություն և եկեղեցի։
Պետությանն առևանգել են։ Առևանգել են դրսից՝ ներսի դավաճանների ձեռամբ։ Եվ պատահական չէ, որ այսօր ժողովուրդը ոտքի է կանգնել իր մյուս զավակին՝ եկեղեցուն պաշտպանելու համար։ Վստահ եմ, որ հայ ժողովուրդը կպաշտպանի իր հարազատ զավակին՝ ի դեմս եկեղեցու և հետո կկարողանա հետ բերել առևանգված զավակին՝ ի դեպս պետության»։




















