top of page

Այսօր Միքայել Սրբազանի ծննդյան օրն է

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 hours ago
  • 1 min read

ree

Այսօր Միքայել Սրբազանի ծննդյան օրն է։ Շիրակի թեմը շնորհավորել է՝ նշելով, որ Միքայել Սրբազանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ հոգևորականներից է, ում ամբողջ կյանքն ու գործունեությունը խարսխված են եղել ճշմարտության, արդարության և անկեղծ ծառայության վրա։

«Նա հոգևոր հայր է, ով իր անձնական օրինակով և բարոյական վեհությամբ առաջնորդել է հազարավոր հավատավոր զավակների՝ դաստիարակելով նրանց քրիստոնեական արժեհամակարգով և ազգային ոգով։

Սրբազան Հայրը տարիներ շարունակ մշտապես հավատարիմ է եղել իր հոգևոր ուխտին։ Նրա քարոզները հնչել են ամենուր․ նա միշտ գտնվել է ժողովրդի մեջ՝ մասնակից լինելով նրանց առօրյային, լսելով նրանց հոգսերը և ամրացնելով հավատքը։

Միքայել Սրբազանի հոգևոր ուղին առանձնանում է անսասան հաստատակամությամբ․ նա երբեք չի դավաճանել ճշմարտությանը, անգամ այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ է եղել խիզախություն և անձնազոհություն։ Նրա հոգևոր առաջնորդությունը համատեղում է և՛ բարի հոր մեղմությունը, և՛ արդար դատավորի խստությունը։

Սրբազան Հոր սիրելի հոտը իրեն ընկալում է ոչ միայն որպես հոգևոր առաջնորդի, այլ որպես հոգատար Հոր ու վստահելի ուսուցչի։ Նրա անմիջականությունը, մարդկանց հոգսը կիսելու կարողությունը և անձնական նվիրվածությունը նրան դարձրել են ժողովրդի սիրելի առաջնորդ։

Գերաշնորհ Սրբազան Հայր,

Շիրակի Թեմի քահանայից դասը, աշխատակազմը, հավատավոր ողջ ժողովուրդը շնորհավորում են Ձեզ:

Առ Բարեգութ Հայր հանապազ աղոթքով հայցում ենք, որ Ձեզ քաջառողջ պահի, անսասան Ձեր ընթացքի մեջ, հատկապես այս ապօրինի դատապարտության օրերին, որ Դուք կրում եք մնալով հանուն ճշմարտության և առ հայրենիք սիրո: Թող շուտափույթ արդարություն հաստատվի և Ձեզ տեսնենք մեր բոլորիս սիրելի Շիրակի թեմում:

Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ և Օծեալ Աջոյն», - նշված է թեմի հայտարարությունում։

bottom of page