top of page

Մահացած զինծառայողը երկու երեխաների հայր էր, երրորդ բալիկին էին սպասում

  • 1 day ago
  • 1 min read

Օգոստոսի 24-ին Սիսիանում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանը երկու երեխաների հայր էր, իսկ ընտանիքը սպասում էր երրորդ երեխային։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով իր աղբյուրներին։…

Օգոստոսի 24-ին Սիսիանում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանը երկու երեխաների հայր էր, իսկ ընտանիքը սպասում էր երրորդ երեխային։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով իր աղբյուրներին։


Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Մովսիսյանի կինը՝ Նարինեն, աշխատում է խանութում։ Սիսիանի բնակիչները նրանց բնութագրել են որպես ավանդական, հավատացյալ ընտանիք՝ նշելով, որ Հայկը հաճախ մասնակցել է պատարագների։


Նշվում է նաև, որ վերջին շրջանում զինծառայողը ծանր կորուստներ էր ունեցել․ քաղցկեղից մահացել էին նրա հայրն ու մայրը։ Ըստ Sputnik Արմենիայի՝ Սիսիանում տեղի ունեցածից ցնցված են, իսկ մահվան հանգամանքները դեռ պարզվում են։


Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայողի մահվան փաստը։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի խոսքով՝ նախնական տվյալներով՝ 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/3578
bottom of page