Իրավիճակն` ավտոճանապարհներին
- Lilit

- Mar 21
- 1 min read

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, կան նաև փակ ու դժվարանցանելի ճանապարհներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Նիգավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից), Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Արագածի տարածաշրջանում բուք է։
ՆԳՆ–ից հիշեցնում են, որ վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։




















