top of page

Վստահ եմ՝ կարող ենք կապիտալիզացնել Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով․ Արմեն Աշոտյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read

Հայտնի դարձավ, որ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին այցելելու է ոչ միայն Հայաստան, այլեւ Ադրբեջան։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այս պահին դնում եմ մի կողմ Երեւան եւ Բաքու կատարվելիք այցերի օրակարգերի ասիմետրիան, թեպետ դա էլ ձախողված արտաքին քաղաքականության արդյունք է։

Կարծում եմ, պետք է մաքսիմալ լարել հայկական ներուժը եւ հարց բարձրացնել այդ այցի ընթացքում Բաքվում պահվող մեր ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակման մասին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին ամիսներ առաջ հաջողվել էր Մինսկում հասնել մի քանի տասնյակ բելառուս քաղբանտարկյալների ազատությանը։

Նույն սցենարը հնարավոր է ինչպես Ալիեւի, այնպես էլ Փաշինյանի դեպքում։

Ադրբեջանում՝ քրիստոնյա հայերի, իսկ Հայաստանում՝ առնվազն հիգեւոր սպասավորների իրավունքների պաշտպանությունը տեղավորվում է թե Վենսի անձնական, թե Թրամպի վարչակազմի աշխարհայացքի մեջ։

Մնում է մենք՝ Հայաստանում եւ Սփյուռքում, նպատակային աշխատենք այս ուղղությամբ։

Վստահ եմ՝ կարող ենք կապիտալիզացնել Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով»,-գրել է Աշոտյանը։

1/3128
bottom of page