«Փետրվարին Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան»․ Թրամփ
- Lilit

- 58 minutes ago
- 1 min read

Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջ․Դ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան, այս մասին սոցկայքի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը՝ շնորհակալություն հայտնելով Փաշինյանին ու Ալիևին՝ ստորագրված խաղաղության համաձայնագրի պահպանումն ապահովելու համար։ Ամերիկացի առաջնորդը նշել է․ «Վենսը կայցելի երկու երկրներ՝ զարգացնելու մեր խաղաղության ջանքերը և առաջ մղելու Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին: Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, խաղաղ միջուկային ոլորտում համագործակցության համաձայնագիր կկնքենք Հայաստանի հետ, գործարքներ կկնքենք մեր առաջատար կիսահաղորդիչներ արտադրողների հետ և Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, նավակները և այլն»։




















